ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Լիդիանը» Ջերմուկում փորձում է տրամադրություն փոխել

«Լիդիանը» Ջերմուկում փորձում է տրամադրություն փոխել
22.06.2018 | 10:01

«Լիդիան» ընկերության՝ «Ամուլսարի» ծրագրի իրագործումն այս օրերին ընդհատումներով փողոց է հանում մի շարք ջերմուկցիների: Վերջիններս չեն ցանկանում, որ իրենց տարածաշրջանում հանք շահագործվի, վտանգվեն էկո և ջրային համակարգերն ու, առհասարակ, բնությունը վնասներ կրի:


«Իրատեսի» տեղեկություններով՝ «Լիդիանի» ներկայացուցիչները բողոքող ջերմուկցիներին փորձում են կապել ռուսական ինչ-ինչ շրջանակների հետ:
«Մեզ ցանկանում են Ռուսաստանի հետ կապել, որ հանքի շահագործման դադարեցման թեման երկրորդական դառնա: Տրամաբանությունը հետևյալն է՝ ՌԴ ինչ-որ շրջանակներ, իբր, ուզում են հանքի շահագործման իրավունքից զրկել «Լիդիան» ընկերությանը տեր կանգնել ծրագրին, ու դա փորձում են անել մեր միջոցով»,- ասաց մեր զրուցակիցը, հավաստիացնելով, թե որևէ պետության հետ չեն համագործակցում և ոչ մեկի խաղալիքը չեն. «Դեմ ենք հանքի շահագործմանն առհասարակ, անկախ նրանից՝ ով է այդ ամենի գլխին կանգնած՝ Ռուսաստա՞նը, Եվրոպա՞ն, թե՞ Ամերիկան: Մենք դեմ ենք, ու վերջ»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4981

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ